Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Չավուշօղլուն չի բացառել Աֆրինում Սիրիայի կառավարական բանակի հետ հնարավոր բախումը

Չավուշօղլուն չի բացառել Աֆրինում Սիրիայի կառավարական բանակի հետ հնարավոր բախումը
19.02.2018 | 21:48

«Եթե Սիրիայի կառավարական ուժերը մուտք են գործում Աֆրին` այդ շրջանը Քրդական աշխատավորական կուսակցության և «Ժողովրդական պաշտպանության ուժերից» մաքրելու նպատակով, որևէ խնդիր մենք չենք տեսնում»,- Անկարայում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա զգուշացրել է Դամասկոսին․«Եթե Ասադի ռեժիմի նպատակը այդ ուժերին իր պաշտպանության տակ առնելն է, ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ կամ թուրք զինվորներին: Սա վերաբերում է նաև Մանբիջի շրջանին և Եփրատից արևելք ընկած շրջանին»:

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ